Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ բնակիչների մոտ 41%-ը ամբողջովին պատվաստված է COVID-19-ի դեմ

COVID-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստված 12 և ավելի տարեկան ամերիկացիների թիվը հասել է 135 միլիոնի, ինչը բնակչության 40,7%-ն է: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի կայքում (CDC):

Առնվազն մեկ պատվաստում է տրվել երկրում այս տարիքային խմբի 167,7 միլիոն բնակչին (50,5%), հայտնում է ՏԱՍՍ-ը:

CDC-ի գնահատմամբ, երկրում հիվանդացության և COVID-19-ից մահացության մակարդակները նվազել են․ անցյալ շաբաթ թիվն իջել է համապատասխանաբար 22%-ով և 9%-ով: