Կորոնավիրուսի համաճարակից հետո թուրքական հյուրանոցները չեն հրաժարվի all inclusive համակարգից, բայց դժվար թե նրանք կարողանան ազատություն ապահովել ուտեստներ ընտրելու հարցում, ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի հյուրանոցների ֆեդերացիայի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում:
«Զբոսաշրջիկներն այլևս չեն ունենա համաճարակից առաջ եղած չափազանց մեծ ազատությունը: Դա պայմանավորված է նրանով, որ սննդի ծախսերը զգալիորեն ավելացել են: Բացի դրանից, մենք պարտավոր ենք ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները մեր հյուրերի առողջության տեսանկյունից», ասել է գործակալության զրուցակիցը: