Մոտենում են ժամանակներն, երբ կարգ ու կանոն հաստատելու համար ժողովուրդն ուժեղ ձեռք է պահանջելու’ պահանջարկն է ձեւավորում առաջարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մահաբերի վիճակը գնալով դառնում է անհույս։ Արտաքին աշխարհում նա կարողանում է խոսել միայն Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի հետ, դա էլ պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով, այլ ոչ թե Մահաբերի անձնական շնորհքով։
Մահաբերն արդեն տոքսիկ է նաեւ արտաքին ցանկացած ուղղվածություն ունեցող քաղաքական կոլեկտիվների ու ընկերակցությունների, ինչպես նաեւ իր նախկին ու ներկա համախոհների համար։ Ներկա համախոհներն արդեն հասկանում են, որ կարող են մնալ խորտակվող նավում ու Մահաբերի հետ կիսել պատասխանատվությունը, որը կարող է լինել ինքնաբուխ’ փողոցում, ինչպես նաեւ դատարաններում։ Բնականաբար, վնգստացող դատավորները դատական պրոցեսները հաճույքով կվարեն։
Մոտենում են ժամանակներն, երբ կարգ ու կանոն հաստատելու համար ժողովուրդն ուժեղ ձեռք է պահանջելու’ պահանջարկն է ձեւավորում առաջարկը։
Մահաբերն արդեն անհույս է, մեր հիմնական գործն է այնպես անել, որ նրա նավը մեզ վրա շուռ չգա, այլ հանգիստ, կազմակերպված ձեւով ընկղմվի ծովը։
Ընտրությունները դա կազմակերպելու հատուկ օպերացիա, իսկ իրական խորհրդարանի մասին հետո կմտածենք։
Մնացել է տանջալից երեք շաբաթ»։