Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 6

26/05/2021
- Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

հոդվածաշարի նախորդ մասերը, –

Արտակ Դարբինյան

Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած, այդ թվում նաև հայ ազգային-ազատագրական պայքարի առաջին փուլը գաղափարախոսության ծնունդն էր: Կասկածից դուրս է նաև, որ Արևմտյան Հայաստանում չափահաս տղամարդկանցից շատերը կարող էին զենքով կռվել, բայց քչերն էին գրաճանաչ, իսկ առավել քիչ էին գաղափարի ու գրչի նվիրյալները: Արմենական-Ռամկավարների կոհորտայում այդ քչերից էր Արտակ Դարբինյանը: Հայ ազատագրական պայքարի անխոնջ մունետիկ- գործիչն ու տեսաբանն այդ դաշտում առանձնանում շատ կարևոր մի առավելությամբ. Նա Արմենական-Սահմանադրական-Ռամկավար շղթայի այն խիստ փոքրաթիվ գործիչներից է, որը հուշեր է թողել հայ ազգային-ազատագրական պայքարի արշալույսին կատարված իրադարձությունների մասին:

Հուշագրության և պատմագիտական ուսումնասիրության սինթեզ ու հատկապես Արմենական կուսակցության պատմության համար անփոխարինելի այդ երկը միակն է (Արմենակ Եկարյանի և Միհրան Տամատյանի հուշերը տեսական, գաղափարախոսական և ծրագրային վերլուծությունների առումով համեմատելի չեն) այդ դաշտում: Հատկապես եթե նկատի առնենք այն հանրահայտ իրողությունը, որ ՀՅԴ և Հնչակյան կուսակցության շատ անդամներ որքան արժեքավոր հուշեր ու ուսումնասիրություններ են թողել, իսկ արմենական-ռամկավարները՝ որքան քիչ, ապա Ա. Դարբինյանի ուսումնասիրություն-հուշագրության նշանակությունը առավել քան կարևոր է դառնում:

Ծնվելէ 1878թ. մարտի 1-ին Վանի Արարք թաղամասում: Ամբողջ էությամբ վանեցի, հարազատ քաղաքի ծնունդ ու ավանդույթների ջերմեռանդ պաշտպանը «աչքը բացեր է դպրոցական-հեղափոխական մթնոլորտում»: Մթնոլորտ, որն ամբողջությամբ տոգորված էր Խրիմյան, Փորթուգալյան եւ Ավետիսյան Մկրտիչների ու արմենականության ազատատենչ ոգով: Նախնական կրթությունն ստացել է Վանի Սրբոց Թարգմանչաց վանքի վարժարանում, որի իննամյա շըրջանն ավարտել է 1893-ին: Ուսման տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ եւ ընթերցասիրությամբ: Ուշիմ, աշխույժ, չարաճճի» եւ ժամանակի հեղափոխական մթնոլորտով խանդավառված պատանին, հայրենիքի ազատության գաղափարով մտահոգ, ոգեշնչողն ու կազմակերպիչը եղավ 1893-ի մարտին կազմված 15-18-ամյա երիտասարդներից բաղկացած հեղափոխական աշխատանքին նվիրված խմբի: Խումբ, որը շուտով ընդունվեց արմենականների շարքերը:

«Նորգեխցի Սախո» հեղափոխական մականունով օծված Ա. Դարբինյանը 1893-ին թաղի, իսկ քիչ հետո Միքայելյան մասնավոր վարժարանում նշանակվեց օգնական ուսուցիչ: Սակայն շուտով` 1894-ի փետրվարին թուրք ոստիկանների ձեռքն ընկավ «Ներսեսին» (Գրիգոր Պեոզիկյան) եւ «Արսենին» (Գրիգոր Օտյան) ուղղված «հեղափոխական» մի նամակ: Ձերբակալությունից խուսափած ու «ֆիրար» (փախստական) դարձած Ա. Դարբինյանին դատարանը «ի բացակայություն 10 տարվա բանտարկության» դատապարտեց: Հետապնդումներից խուսափելու եւ ուսումը շարունակելու նպատակով նա 1894-ին ընդունվում է Էջմիածնի Գեւորգյան ճեմարան:

Ժողովրդի ցավով տառապող երիտասարդի առօրյան ճեմարանում ուսանելու տարիներին հանգիստ չէր: Բանը հասավ նրան, որ 1897-ի դեկտեմբերին խուզարկվեց Ա. Դարբինյանի ճեմարանական սենյակը, իսկ 1898 թ. ձերբակալվեց եւ բանտարկվեց Երեւանի բերդում, որտեղ նրան «ընկերակցում էին» հետագայում նշանավոր գեղանկարիչ Փ. Թերլեմեզյանն ու մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանը: Շուտով Դարբինյանը երաշխավորությամբ ազատվում է բանտից, բայց մնում ոստիկանության հսկողության ներքո: 1899-ին ավարտելով ճեմարանը, Ա. Դարբինյանը դիմում է կաթողիկոս Խրիմյանին կուսակրոն օծվելու խնդրանքով: Վեհափառը մերժում է նրան պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ծառայել Հայրենիքի ազատության գործին: Կարճ ժամանակ ուսուցիչ աշխատելով Րաֆֆու ծննդավայր Փայաջուկ գյուղում, Դարբինյանը որոշում է ուսումը շարունակել Գերմանիայում: Որտեղ էլ մեկնելու կես ճանապարհին` Օդեսայում, նամակ է ստանում էջմիածնից: Նամակում հայտնվում էր, որ ներման է արժանցել սուլթանի կոողմից եւ որ Վանի Արարուց թաղի թաղական խորհուրդը ուսուցիչ ուղարկելու խնդրանքով դիմել է կաթողիկոսին: Ի դեպ, թաղական խորհրդի «խնդրանքը» թելադրված էր Արմենական կենտրոնի կողմից: Վերադառնում է Էջմիածին, այցելում վեհափառ Հայրիկին ու լսելով նրա բարեմաղթանքները՝ գտար կյանքիդ ուղիղ ճամբան, պիտի երթաս հայրենիքիդ ծառայելու, մեկնում է Վան: Յոթամյա բացակայությունից հետո վերադառնալով Վան Ա. Դարբինյանը անցնում է ուսուցչական պարտականությունների իրականացմանը:   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները զորբայություն են անում. ասել, որ տեղաշարժ չկա՝ սուտ կլինի, գրավել են նաև ջրային հատվածները. Նարինե Կիրակոսյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը գլխավորում է Տիգրան Խզմալյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայացք Արցախին

27/03/2026
Ազգային

Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ. հայտարարություն

24/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախցի հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա

22/03/2026
Հրապարակախոսություն

Սումգայիթում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու

27/02/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը գլխավորում է Տիգրան Խզմալյանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական