Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան հորդորեցին չճանաչել Սիրիայի նախագահական ընտրությունները

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան միջազգային հանրությանը կոչ են արել չճանաչել Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները`համարելով, որ դրանք չեն նպաստի երկրում առկա քաղաքական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթացին: Երեքշաբթի օրը «հնգյակի» համապատասխան հայտարարությունը հրապարակել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 26-ի ընտրությունները «չեն լինի ազատ կամ արդար»: Պնդում է արվում, որ Սիրիայում նախագահական ընտրությունները չեն օգնի ճգնաժամի քաղաքական լուծմանը: