Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր՝ մայիսի 24–ին, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել եւ տարհանել են եւս 4 աճյուն: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմական գործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է»,– ասվում է հայտարարության մեջ։