Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՆԱՏՕ-ի դեսպանները կքննարկեն Մինսկում Ryanair-ի միջադեպը մայիսի 25-ին

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները մայիսի 25-ին կքննարկեն Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպը, երկուշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է դաշինքի աղբյուրը:

«Դաշնակիցները խորհրդակցություններ են անցկացնում Բելառուսի կողմից Ryanair-ի հարկադիր վայրէջքի հարցի շուրջ, և դեսպանները դա կքննարկեն վաղը», ասել է նա:

Կիրակի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մինսկում արտակարգ վայրէջք կատարելու դեպքը անվանել էր վտանգավոր և միջազգային հետաքննություն պահանջող: