Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տպավորություն է, որ եթե ընտրությունները չեղարկեն, Ադրբեջանը զորքերը հետ կքաշի. Իշխան Սաղաթելյան

24/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տպավորություն է ստեղծվում, որ եթե ընտրությունները չեղարկեն, Ադրբեջանը զորքերը հետ կքաշի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ  Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ  եթե ստեղծվա սահմանային իրավիճակը խորանա, ինքը չի բացառում, որ ընտրություններ տեղի չունենան:

«Ուզում եմ հասկանալ՝ երբ նման առաջարկություն են անում, փոխարենը ի՞նչ են առաջարկում։ Տպավորություն է, որ եթե ընտրությունները չեղարկեն, Ադրբեջանը զորքերը հետ կքաշի։ Իրավիճակը հետեւյալն է․ այս ամենի պատճառը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապաշնորհությունն ու անկարողությունն է։ Եթե Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու պատճառը գործող իշխանությունն է, ապա պետք է ազատվել այդ իշխանությունից։ Երբ մենք փողոցում էինք պայքարում, նույն Էդմոն Մարուքյանը եւ մեր շատ այլ գործընկերներ ասում էին, որ միակ ելքը ընտրություններն են, հիմա մտել ենք ընտրություններ, ասում են չէ, ընտրությունն էլ ելք չէ, բա ո՞րն է ելքը։ Եթե ընտրություն չի լինի, այս իշխանությունը փողոցով էլ չի գնում, ուրեմն պետք է մնա, դա՞ է իրենց ուզածը»,-ասաց Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ անդամը նաեւ ընդգծեց, որ այլ քաղաքական գործիչներ էլ նման հայտարարություններ են անում, այնինչ երբ իրենք փողոցային պայքարի էին դուրս եկել, խոսում էին ընտրությունների մասին, իսկ հիմա ընտրություններից են փորձում խուսափել:

«Նաեւ կուզեմ անդրադառնալ այլ գործիչների հայտարարություններին, որ ասում են՝ այս օրերին ի՞նչ ընտրություն, տեսել են, որ շանս չունեն, սկսել են ընտրության դեմ խոսել։ Իսկ այն ժամանակ, երբ մենք ասում էինք՝ ընտրություն պետք չէ, եկեք, միացեք մեզ, փողոցով քշենք այս իշխանությանը, նրանք պատրաստվում էին ընտրություններին»,- հավելեց նա։

Նշենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը կուսակցության երրորդ համագումարին հայտարարել էր. «Եթե այս վիճակը խորանալու է, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա, որովհետև եթե ամեն օր ադրբեջանական զինուժը պետք է շատանա մեր տարածքում՝ ինչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԼՄ-ների գրասենյակների շենքում գտնվում էր Համասի գլխավոր լաբորատորիան․ Նաթանյահուի խորհրդական.

Հաջորդ գրառումը

Բայդենն առաջարկում է IRS- ի բացահայտում $ 10,000 և ավելի բոլոր կրիպտոգործարքների համար. այս և այլ նորությունները՝ մեկ շարքով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից 2 օր առաջ կառավարությունն արցախցիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Բայդենն առաջարկում է IRS- ի բացահայտում $ 10,000 և ավելի բոլոր կրիպտոգործարքների համար. այս և այլ նորությունները՝ մեկ շարքով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական