Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Մեզ մոտ մի թյուր կարծիք կա, որ Իրանի հյուսիսում…, այսպես կոչված, «ադրբեջանցիներ» են ապրում

Իրանագետ Ահարոն Վարդանայնի գրառումը, –

Մեզ մոտ մի թյուր կարծիք կա, որ Իրանի հյուսիսում՝ հատկապես Արևելյան, Արևմտյան Ատրպատականներում, Զանջանում, Ղազվինում և Արդաբիլում, այսպես կոչված, «ադրբեջանցիներ» են ապրում, որոնք նույնական են Արաքսից հյուսիս գտնվող տարածքում բնակվող թյուրքախոս զանգվածի հետ և որոնց մեզանում սխալմամբ ասում են «ազերիների»։

Պետք է նշել, որ Իրանում ապրում են, ոչ թե ադրբեջանցիներ կամ «ազերիներ», այլ թյուրքախոս իրանցիներ, որոնք տեղի  իրանական հին բնակչության՝ ազարիների, հետնորդներն են, սակայն 15-16-րդ դարերից սկսած անցել են թյուրքախոսության։

Մինչև այժմ էլ այդ հատվածներում կղզյակների տեսքով կա պահպանված ազարիախոս բնակչություն, որոնք հայտնի են որպես թաթեր։

Դեռ ավելին, իրանական ազգայնականությունը ծաղկում է ապրել հենց Ատրպատականում, ավելի կոնկրետ՝ Թավրիզում, որի կարկառուն ներկայացուցիչներից է եղել Ահմադ Քասրավին։

Ներկայումս էլ իրանական ազգայնականության հայտնի դեմքերի մի ստվար հատվածը սերում է հենց Ատրպատականից, Արդաբիլից, Գիլանից, այլ խոսքով՝ Իրանի հյուսիսից ընդհանրապես։

Իրանի Իսլամական Հանրապետության ներկայիս առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Արդաբիլից է, ԶՈՒ ԳՇ պետը Թավրիզի շրջանից և այլն և այլն։

Իրանի հյուսիսի, այսպես կոչված, ադրբեջանաբնակ լինելու կեղծ թեզը տարածել և տարածում են Բաքվի բռնապետի քարոզիչները, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ։

Հ.Գ. հետևեք մեզ նաև թելեգրամում՝

https://t.me/Arm_Iranologists