Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի արտասահմանյան արտադրողներից ոչ մեկը հարցում չի ուղարկել ՌԴ Գամալեյա կենտրոն՝ մաքրման տեխնոլոգիաներով կիսվելու խնդրանքով։ ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Ապրիլի կեսերին կենտրոնը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են պատվաստանյութերի արտադրության մաքրման տեխնոլոգիաներով կիսվել այլ արտադրողների հետ`վերջիններիս պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար:
Ինչ վերաբերում է «Սպուտնիկ V»-ին, դրա կլինիկական փորձարկումների և զանգվածային պատվաստումների արդյունքների վերլուծությունը չի հայտնաբերել ուղեղի երակային սինուսի թրոմբոզի որևէ դեպք:



