Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Շուշիի Ղազանչեցոց տաճարից գմբեթները հանելու մասին հարցին։
Նրա խոսքով`Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման Մոսկվան պարբերաբար քննարկվում է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ Երևանի հետ: Դրան անդրադարձ է կատարվել նաև մայիսի սկզբին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում։