11-օրյա ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի Պաշտպանության ուժերը Գազայի հատվածում լուծարել են Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների 225 մարտիկների, այդ թվում՝ 25 հրամանատարների: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ռազմական տվյալներ:
Նշվում է, որ իսրայելական զինված ուժերը ոչնչացրել են արմատականների ավելի քան 100 կմ թունելներ, «հարյուրավոր» հրթիռային կայանքներ, «տասնյակ» օբյեկտներ, որոնք օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի մարտական թևի կողմից, ինչպես նաև առնվազն 20 վարչական և ֆինանսական հաստատություններ: Այսպիսով, ինչպես նշում է թերթը, հնարավոր է եղել «լուրջ հարված հասցնել» ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ռազմական ներուժին:






