Էյֆելյան աշտարակը գրեթե ինը ամսվա դադարից հետո իր առաջին այցելուներին կընդունի հուլիսի 16-ին:
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ամռանը այցելուների թիվը սահմանափակ կլինի: Էյֆելյան աշտարակ կկարողանա այցելել օրական 10 հազարից ոչ ավել մարդ, մինչդեռ համաճարակից առաջ այս թիվը մոտ 25 հազար էր:
Էյֆելյան աշտարակը, ինչպես Ֆրանսիայի այլ տեսարժան վայրեր, այցելուների համար փակվել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջերին երկրում ինքնամեկուսացման ռեժիմի ներդրման պատճառով՝ կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճի ֆոնին: Դրանից առաջ, կորոնավիրուսի պատճառով, այն փակվել էր մարտի կեսերին երկու ամսով, գրում է ՏԱՍՍ-ը: