«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,֊ ինչպես տեղեկացնում է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Չնայած Լեռնային Ղարաբաղում ավերածությունների ահռելի մասշտաբներին՝ Ադրբեջանը պատրաստ է դիմագրավել խնդիրներին, պլանավորել ապագան՝ որպես Հարավային Կովկասին ինտեգրված մաս։ Հուսով ենք, որ կգա ժամանակը, երբ մենք կկարողանանք խոսել Հարավային Կովկասում ակտիվ համագործակցության և ինտեգրման մասին», – ասել է Ալիևը: