Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի այցը Իսրայել և պաղեստինյան տարածքներ համերաշխության նշան է հակամարտության երկու կողմերի բնակիչների հետ և անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Այս մասին ասվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի օրը Twitter-ում:
Ինչպես շեշտվում է հաղորդագրության մեջ, ուղևորության նպատակը միջազգային հանրության կողմից տարածաշրջանում վերջնական հրադադարի և բռնությունների համար լուծում գտնելն է:
Մաասն ուղևորության ընթացքում կհանդիպի այդ թվում Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի և պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ: Մաասը կհանդիպի նաև Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեի հետ: