Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սի Ցզինպինը կմասնակցի Առողջապահության համաշխարհային գագաթաժողովին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախատեսում է մասնակցել Առողջապահության համաշխարհային գագաթաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 21-ին Պեկինում տեսակապով կմասնակցի Առողջապահության համաշխարհային գագաթաժողովին», ասված է հայտարարության մեջ:

Գագաթաժողովը կազմակերպում են Եվրահանձնաժողովը և Իտալիան որպես G20-ի նախագահ: Ակնկալվում է, որ կմասնակցեն G20-ի երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: