ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ակնկալում է չորեքշաբթի օրը Իսրայելի և Պաղեստինի միջև էական ապաէսկալացում: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«ԱՄՆ նախագահը վարչապետին ասաց, որ այսօր ակնկալում է զգալի ապաէսկալացիա հրադադարի ճանապարհին», ասվում է տեքստում:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռն ասել է, որ Բայդենը պնդում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ապահովվի «կայուն անդորր»: «Նա ցանկանում է շարժում դեպի հրադադարի ռեժիմ, ցանկանում է, որ լիցքաթափվի իրավիճակը, ցանկանում է [ապահովվի] կայուն խաղաղություն», ասել է նա: