Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գազայից երեկոյան և գիշերը մոտ 90 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

19:00-ից 07:00 ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 90 հրթիռ: Այս մասին հայտնում են Իսրայելի ռազմաօդային ուժերն իրենց թվիթերյան էջում:

Հենց Գազայի հատվածում ընկել է մոտ 20 հրթիռ: Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը տասնյակ հրթիռներ են որսացել: Հնարավոր հարվածների մասին տվյալներ չեն տրամադրվում: