Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեւով` ընտրություններ, բովանդակությամբ` հանրաքվե

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ակնհայտորեն, առաջիկա ընտրությունները փաստորեն լինելու են ոչ թե պայքար խորհրդարանական աթոռների համար, այլ հանրաքվեՙ Այո-ի եւ Ոչ-ի միջեւ, Նիկոլիզմի եւ Հականիկոլիզմի միջեւ, Հայրենադավության եւ Հայրենափրկության միջեւ: Ճիշտ է, թվում է ամեն ինչ կատարյալ է սովորական, այսպես կոչված հայավարի ընտրություններ անցկացնելու համարՙ կուսակցություններ, դաշինքներ, ցուցակներ, ծրագրեր ու լոզունգներ, սակայն ըստ էության դա անզիջում պայքար է լինելու իշխանությունը պահելու եւ հայրենիքը չկորցնելու միջեւ:

Գործնականում ուժերը խիստ անհավասար են: Մի կողմից Նիկոլի բռնատիրությունը իր անսահմանափակ եւ սահմանազանց հնարավորություններովՙ ուժային կառույցներ իրենց ընտանիքներով ու շրջապատով, գործակալական ցանցերով հյուսված խորհրդարանական խմբակցություն եւ պետական պաշտոնեությունՙ 220 միլիոն դոլար պարգեւավճարներով կաշառված, նաեւՙ գողական շրջանակներ ու նրանց հովանավոր հին, նոր ու նորացված օլիգարխներ եւ պարզ ու պարզամիտ զանգվածին «նայող» թաղային-գյուղական հեղինակություններ: Մյուս կողմիցՙ հուսախաբված, հուսալքված, պարտություններից ընկճված, սգավոր, հայրենի հող կորցրած կամ կորցնելու ենթակա իրատես ու փչոցներից ձանձրացած, իրավիճակի փոփոխություն տենչացող բազմություններ:

Անշուշտ, երկու ճամբարների արանքում կան նաեւ ուրիշներՙ ճակատագրապաշտ ռուսոֆիլներից մինչեւ Ամերիկայի ու Եվրոպայի երբեք չջերմացնող արեւով երդվողներ, նաեւՙ բոլոր արեւների ու լուսինների տակ իրենց տեղն ու աթոռը փնտրող խմբեր ու խմբակցություններ, սակայն պայքարը ընթանալու է վերը նշված երկու ճամբարների միջեւ, ահեղ պայքարՙ որը կարող է ավարտվել, Աստված մի՛ արասցե, արյունով- 44-օրյա պատերազմից հետո այնքան շատ զենք կա մարդկանց ձեռքում: Կարող է նաեւ ավարտվել հուսալքությամբ եւ ամենաահավորըՙ հայրենալքությամբ:

Անցյալ կիրակի օրը գնացել էի Ազատության հրապարակ, «Հայաստան դաշինքի» հանրահավաքին: Ինձ առավելաբար հետաքրքրում էր ներքին աուրան, մթնոլորտը, մարդկանց տրամադրությունը: Թվում էրՙ «Փրկության շարժման» ընդվզումների ավարտից հետո այնտեղ տեսնելու եմ անարդյուն պայքարից հոգնած, ընդվզելու, պայքարելու ոգին կորցրած մարդկանց: Բայց ո՛չ, ընդհակառակը: Իրավիճակը նորովի գնահատելու, պայքարը նորից շարունակելու վճռականություն կար հավաքված բազմության մեջ: Եվ ամենակարեւորըՙ այդ բազմության մեծագույն մասը 30-50 տարեկան տղամարդիկ ու կանայք էին, այսինքն որեւէ հասարակության ամենաստեղծագործ, ընտանեկան ու հասարակական պատասխանատվություն կրող, մտածող հատվածը, որը վճռական էր ու ոգեւորված: Ծանոթ-անծանոթների հետ զրուցելիս ոմանք ասացին, որ իրենք չեն եկել Դաշնակցության ներկայացուցչին, այլՙ Ռոբերտ Քոչարյանին լսելու: Ինչո՞ւ: Որովհետեւ, ասացին, իրենք կուսակցություններին չեն հավատում այլեւս, իսկ երկրորդ նախագահը լուրջ, հետեւողական ու փորձված մարդ է. պետք է նրա՛ն լսել: Մեկ ուրիշն էլ թեՙ Քոչարյանը պինդ մեխ է, եւ ծուռ մեխը մեխով են հանում:

Այդ ծուռը մեխը անշուշտ Նիկոլն է, որին գամել են օտարները, իսկ հիմա էլ նրան պահում են թուրք-ազերիները, նաեւՙ ռուսները: Տարօրինակ, ես կասեիՙ արտառոց այդ տրիոն կամ տրոյկան պահում-պահելու է նրան մինչեւ առաջիկա ընտրություններ, որպեսզի անմիջապես հետո, արդեն որպես «լեգիտիմ» վարչապետ ստորագրի այսպես կոչված եռակողմ պայմանագիր (եւ ոչ թե հայտարարություն)ՙ Սյունիքի միջով Ադրբեջանը Նախիջեւանին ու Թուրքիային միացնող միջանցք եւ ոչ թե «կոմունիկացիոն ճանապարհ» տալու մասին: Թե ի՞նչ են դրանից շահելու ռուսներըՙ անհասկանալի է, թե ի՞նչ էին նշանակում նախագահ Պուտինի պնդումները, թե դաշնակցային իր պարտավորությունները տարածվում են բացառապես ՀՀ սահմաններից ներսՙ Սեւ լճի բռնագրավման ֆոնինՙ ծիծաղելի են, թե ի՞նչ է նշանակում խաղաղապահ առաքելություն, երեւի արտգործնախարար Լավրովը կբացատրի, որը Բաքվից մեզ հաղորդում էր, թե, օրինակ, ի՞նչ է մեզնից պահանջում Ալիեւը գերիներին վերադարձնելու համար. ականապատված տարածքների քարտեզը: Ինչո՞ւ, ռուսական հետախուզությունը Լավրովին չի՞ տեղեկացրել Halo Trust-ի մասին, որը վաղուց է դրանք հանձնել թուրքերինՙ մեր քնածների քթի տակից: Բաց աստի, մեր դաշնակից երկրի արտգործնախարարը չունի՞ ուրիշ առաքելություն բացի Ալիեւի խոսնակը լինելուց: Եվ, ի դեպ, չհասկացվեցՙ ինչո՞ւ էր նա եկել Հայաստան. Բաքու այցելությունից առաջ հավասարակշռությո՞ւն պահպանելու, թե՞ ժամանակավոր պաշտոնակատարին նախընտրական «դուխ» ներշնչելու, նրա վերարտադրումից հետոյի «համապարփակ» պայմանագրի մանրամասները ճշտելու:

Շատ են ինչուները, դրանց պատասխանն էլ կարող է շուտով ժամանակավրեպ եւ ավելորդ դառնալ, ինչպես ինքըՙ Նիկոլը, որին, անկասկած, պայմանագրի ստորագրումից հետո սպասում է փախուստը: Կարեւորը հիմա՛ է, կարեւորը նրան հիմա՛ հեռացնելն է, թեկուզ հանրաքվեով, կարեւորը մեր ուղեղի, մարմնի ու հոգու մեջ մխրճված այդ մեխը, գամը, սեպը դուրս հանելն է: Միայն դրանից հետո կարելի է լծվել տաժանակիր աշխատանքիՙ երկիրը վերականգնելու, պետականությունը ամրապնդելու, ժողովրդին պաշտպանելու եւ բարօրություն պարգեւելու:

Հանրաքվեՙ մեխի եւ մեխ հանողի միջեւ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ը հայտարարեց Իսրայելի քիմիական գործարանին հարվածելու մասին

Հաջորդ գրառումը

Մայիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Մայիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաքանակ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական