Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իսրայելական կործանիչները Գազայում խոցել են 35 ռազմական թիրախ և 15 կմ թունել

Իսրայելի Պաշտպանության բանակը հարվածների երրորդ փուլն է անցկացրել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի թունելային համակարգի դեմ:

Իսրայելական 54 կործանիչներ երկուշաբթի Գազայի հատվածում խոցել են 35 ռազմական թիրախ և 15 կիլոմետր թունել անկլավում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքների ոչնչացման մասշտաբային արշավի շրջանակներում, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը: