Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եղիա Տեմիճիպաշյան

17/05/2021
- Ազգային, Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

          1851 թ. մայիսի 8-ին  Պոլսի  Խասգյուղ  թաղամասում  ծնվել է արևմտահայ  արձակագիր, բանաստեղծ,  փիլիսոփա  Եղիա Տեմիրճիպաշյանը:
          «Եղիա Տէմիրճիպաշեան որ աւելի քան քառորդ դար մը գրական անօրինակ ու հոյակապ բեղմնաւորւթեամբ ծաղկեցուց Հայ Մատենագրութիւնը ու ժամանակակից գրականութեան էն սիրուած բանաստեղծը եղաւ, խորապէս ազդելով միտքերու վրայ իր տեսանողի ուժգնութեամբ, տիրապետող  իմաստասէրի մռայլ խոկումներով ու թովիչ հագներգուի հրաշալի քնարերգութիւններով, այսօր գրեթէ մոռցուած դէմք մըն է, այն ապերախտ անտարբերութեամբ որով կը վարձատրէ, գրեթէ միշտ, հայ հասարակութիւնը իր գրչի վաստակաւորները:
Ժամանակակից Հայ բանաստեղծութեան պատմութիւնը իրմէ հսկայ ու շքեղ գիսաւոր մը չունեցաւ արձանագրելիք իր վտիտ էջերուն մէջ».-գրում է Հրանտ Նազարյանցը 1910 թվականին Պոլսում հրտարակված  «Եղիա Տեմիրճիպաշյանի սիրային նամակները 1886-1889 թթ.»  նամականիի նախաբանում :
          Հրանտ Նազարյանցը առանձնացրել է 1886-1889 թթ. Տեմիրճիպաշյանի սիրային նամակները` ուղղված Սրբուհուն.«Ամէն անոնք որոնք Եղիան պիտի կարդան` պիտի գտնեն այդ նամակներուն մէջ Նիրվանային գաղափարովը տուայտող բայց նաև կեանքի տենչանքին համար հատնող բանաստեղծին հոգեկան վրդովումներուն սրտաճմլիկ զգայութիւնները…Եղիայի նամակները շօբէնեան տանջուող երաժշտութիւն  մըն են ուրկէ հազիւ կը լսուի երջանիկ երգի մը ծուէնը: Հոն կարօտի, սիրաբաղձ գալարումներու, հիւանդագին հեծկլտուքներու ու նուաղումներու քով, կան բռունցքը սեղմած վրէժխնդրութեան պոռթկումներ, փրփրոտ մարմաջով վրէժ լուծելու համար առարկայապէս սիրելու երազէն զոր ինք կ’ատէ հոգևին»:
          Առանձնացրել ենք նամակներից մեկը ` տեղ-տեղ կրճատումներով.
«Այլ ինչո՞ւ տենչամ մահուան, երբ այսպէս կը սիրուիմ և այսպիսի էակէ: Չը գիտեմ` թէ սիրտ մ’երբեք այնքան ամբողջովին դրո՞ւած էր թուղթին վրայ. Չը գիտեմ` սէրն երբէք այնքան սաստկութեամբ արտայայտուա՞ծ էր: Այն ի՜նչ նամակ էր: Ա՜հ, պէտք է հնչէ բաժանման ժամն, որպէս զի զգանք թէ որքան կը սիրենք: « Մնաս բարով»: Այսպէս ինծի ըսիր վերջին դասախօսութեանս օրն, երբ դասարանէն, և ի դասարանին առանձին  մնացին դասատուհին ու դասատուն, Սրբուհին և Եղիան, որ բողոքելով  մնաս բարովիդ դէմ, մրմնջաց. «Կը փափաքիմ տեսնուիլ ուղեւորութենէդ յառաջ.կրկի’ն տես»…լացիր այն գիշերն.ի՞նչ կ’ըսեմ, լացիր այն վայրկեանին իսկ` ուր դասարանին մէջ մինակ մնացիր, երեկոյեան ստուերներուն մէջ, առանց այն Եղիային զոր սիրեցիր…ես, այո’, զի ես սիրտդ զարթուցի, ես վերցուցի սրտիդ կափարիչն` ըստ բացատրութեանդ: Մտերմութիւն մ’ունեինք հնուց.զայն հալեցուցի և ի սէր փոխարկեցի, որպէս զի տառապիմ ես ու տառապիս դուն ալ, Սրբուհի’: Ի՜նչ, քեզ նման էակ մը, որ ակնարկովն  աշխարհ մը կարող է ստեղծել և գրչին ծայրովն հոգիներ դղրդել, քեզ նման էակ մը պիտի ապրէ՜ր հասարակ մահկանացուի մը նման, պիտի մնա՜ր սովորակն հոգերով ու սովորական հրճուանքներով: Ո’չ:
Ես արգահատեցայ քեզ այն աննշան անյոյզ կեանքին համար զոր դուն կը վարէիր, և զքեզ սիրեցի.ես յիացայ վրադ` յատկութեանցդ համար զորս կը ճանաչէի և յատկութեանցդ համար զորս կը գուշակէի, և զքեզ սիրեցի.ես ուզեցի բազմապատկել երազներս ու ցաւերս, և զքեզ սիրեցի. Ես ուզեցի թանձր եւս առնել հոգւոյս մռայլն, և զքեզ սիրեցի.ես ուզեցի որ…Ա՜հ, միթէ գիտե՞մ ամեն ինչ որ ուզեցի, ամեն ինչ որ պիտ ուզեմ…բայց բան մը գիտեմ հաստատապէս. այն թէ յաւիտեան այս աշխարհի մէջ չը պիտի համակրիմ այն անձանց որք կը հետամտին երջանկութեան, աշխարհս իր աշուններով, իր վերջալոյսներով, իր գերազմաններով աւելի հրապուրիչ է քան իր վարդերով ու վարդագույն աւօտներով , ու սուլթանաբմակ ալհամպրաներով: Երջանկութի՜ւն: Բայց Երջանկութիւնն երեժկտուք ունի, մինչ սէրն հառաչանք ու հեծեծանք: Եղկելի  էակ այն, որ այլեւս պատճառ չունի հառաչելու, հեծեծելու…»:[1]


[1]  Հրանտ Նազարյանց, Եղիա Տեմիրճիպաշյանի սիրային նամակները 1886-1889 թթ.,Պոլիս, 1910, էջ`59-62:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ի՞նչ է համաձայնել զիջել հայկական կողմը»․ Գառնիկ Դավթյան

Հաջորդ գրառումը

Համաստեղ «Զրույց շունի մը հետ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Համաստեղ «Զրույց շունի մը հետ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական