Հակամարտության վեց օրվա ընթացքում Գազայի հատվածի արմատականները առնվազն 2300 հրթիռ են արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ, որոնցից մոտ 1000-ը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:
Բացի դրանից, իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը շաբաթ օրը կալանել է պայթուցիկով անօդաչու թռչող սարք, որը Գազայի հատվածից թռչել էր հրեական պետության տարածք:



