Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Պետդեպարտամենտն անվանել է Լավրովի և Բլինկենի հանդիպման թեմաները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենը Ռեյկյավիկում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջիկա բանակցությունները, ինչպես նաև ռազմավարական անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Բացի դրանից, երկու երկրների արտգործնախարարները կխոսեն հետագա համատեղ աշխատանքի հնարավոր կետերի մասին, բայց միայն այն ոլորտներում, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Որպես օրինակ Պետդեպարտամենտը նշել է Իրանի միջուկային խնդիրը, Հյուսիսային Կորեայի հետ կապված իրավիճակն ու կլիմայի խնդիրը: