Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ի՞նչն է խանգարում մոլորված ադրբեջանցիներին գերի վերցնել.Հայկ Ալումյան

Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը, արձագանքելով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությանը, գրում է.

«Եթե իրոք մոլորվել մտել են մեր սահմանից ներս, ապա ի՞նչն է խանգարում նրանց գերի վերցնել ու հետո մեր գերիների հետ փոխանակել: Եթե Ադրբեջանը պնդում է, որ մերոնք զինադադարից հետո են հայտնվել նրանց տարածքում ու այդ պատճառով հետ չի տալիս, ապա այս 200 ադրբեջանցիները հենց նույն կարգավիճակում են:

Թեև պարզ է, թե ինչն է խանգարում. ողնաշարի ի սպառ բացակայությունը»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է։

«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են:ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,- ասել է Սյունիքի մարզպետը։

Աղբյուր` Փաստինֆո