Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իսրայելը հրաժարվել է կարճաժամկետ զինադադարից․ ԶԼՄ-ներ

Իսրայելը տեղեկացրել է եգիպտական ​​միջնորդներին, որ հրաժարվում է Համասի հետ կարճաժամկետ զինադադարից: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

«Իսրայելը տեղեկացրել է միջնորդ երկրներին, այդ թվում Եգիպտոսին, որ համաձայն չի լինի կարճաժամկետ զինադադարի հաստատմանը և չի ընդունի հրադադարի ռեժիմ, քանի դեռ չեն հասել Համասի դեմ լայնամասշտաբ գործողության նպատակներին», հաղորդել է հեռուստաալիքը: