Իսրայելը հրաժարվել է ընդունել ՀԱՄԱՍ-ի առաջարկած զինադադարը: Այս մասին հայտնում է Kan մեդիա կորպորացիան՝ հղում կատարելով հրեական պետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին:
Ըստ Kan-ի՝ առաջարկությունը փոխանցվել է միջազգային կազմակերպությունների միջոցով: Հաղորդագրությունից պարզ չէ, թե ՀԱՄԱՍ-ի ինչ առաջարկի մասին է խոսքը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Իսրայելի հետ զինադադարի շուրջ բանակցելու՝ ՀԱՄԱՍ-ի փորձերի մասին, առաջարկը մերժվել էր:








