Գազայի հատվածը վերահսկող «Իզզադդին ալ-Քասամ բրիգադներ»-ի մարտական թևը հայտարարել է Իսրայելի Աշդոդ քաղաքի ուղղությամբ 50 հրթիռների արձակման մասին: Այս մասին հաղորդել է Saut Al-Aqsa ռադիոկայանը:
Ըստ ռադիոկայանի, այդ հարվածները արմատականների պատասխանն էին Իսրայելից Գազայի հատվածի անդադար հրետակոծությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր առափնյա անկլավի առողջապահության նախարարությունը, երկուշաբթի օրվանից սկսած հատվածի վրա իսրայելական հարձակումների արդյունքում զոհվել է 53 պաղեստինցի, այդ թվում՝ 14 անչափահաս և երեք կին: Մոտ 320 մարդ վիրավորվել է:







