Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը հանդես գալիս որպես Թուրքիայի խոսնակ

12/05/2021
- Միջազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թ. մայիսի 5-ին նիստ գումարեց՝ «Ինտերակտիվ երկխոսություն Խաղաղությանն ուղղված բազմակողմանիության և դիվանագիտության միջազգային օրը ոգեկոչելու և խթանելու համար» թեմայով: Նիստը սովորաբար անցկացվում է ապրիլի 24-ին, ամսաթիվ, որը ՄԱԿ-ը սահմանել է «Խաղաղությանն ուղղված բազմակողմանիության և դիվանագիտության» օրը նշելու համար:

ՄԱԿ-ի պատվիրակները բազմաթիվ երկրներից, այդ թվում `Հայաստանի ներկայացուցիչը, ելույթ ունեցան նիստի ժամանակ, որը նախագահում էին Գլխավոր ժողովի նախագահ,  Թուրքիայի նախկին դիվանագետ Վոլքան Բոզքիրը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Նիստի ընթացքում ՄԱԿ-ում (Նյու Յորք) Հայաստանի Հանրապետության առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Դավիթ Կնյազյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

 «Հայաստանը հաստատապես հավատարիմ է ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա հիմնված արդյունավետ բազմակողմանիությանը՝ ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը: Ապրիլի 24-ն այն օրն է, երբ ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, ինչը խիստ հիշեցում է, որ միջազգային կարգի ճգնաժամը կարող է հանգեցնել դաժան հանցագործությունների:

Համաճարակի պատճառած համաշխարհային մարտահրավերները փորձություն են բազմակողմանիության համար: Ատելության խոսքի աճի, համաճարակի օգտագործմամբ պատերազմներ սանձազերծելու և մարդու իրավունքները ոտնահարելու ու անցյալի ցեղասպանություններն արդարացնելու պայմաններում, ՄԱԿ-ը պետք է ծառայի որպես միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների և մարդկության արժեքների պահապան: Այս մարտահրավերները կանխելու և դրանց արձագանքելու համար ՄԱԿ-ի կարողությունների ուժեղացումը կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության պահպանման համար:

Մենք կցանկանայինք հարցնել ՄԱԿ-ի հիմնական մարմինների ղեկավարներին՝ ի՞նչ  միջոցներ կարող են սահմանվել ՄԱԿ-ի կանխարգելման մեխանիզմներն ամրապնդելու համար՝ ընդդեմ ատելության խոսքի աճի, ժխտողականության և անցյալի ոճրագործությունների արդարացման: Եվ երկրորդ՝ ինչպե՞ս ապահովել ՄԱԿ-ի համակարգի արդյունավետ արձագանքը էթնիկական և կրոնական հողի վրա բռնություն և ինքնության վրա հիմնված հանցագործություններ հրահրելուն»:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կարճ ելույթից հետո Գլխավոր ժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը պատասխանեց Հայաստանի ներկայացուցչի հայտարարությանը.

«Ի պատասխան իմ հարգարժան գործընկերոջը Հայաստանից [Գլխավոր քարտուղարը մասամբ պատասխանեց], ցեղասպանությունը հանցագործություն է, որը հատուկ սահմանված է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948 թ. կոնվենցիայով։ Ինչ է ցեղասպանությունը և ինչպես է դա որոշվում հստակ ամրագրված են Կոնվենցիայում: Ըստ այդմ, ցեղասպանության հանցագործությունը պետք է որոշվի իրավասու դատական մարմնի կողմից: Այլ կերպ ասած, միջադեպը ցեղասպանություն որակելու համար միջազգային իրավասու դատարանը պետք է այդ նպատակով որոշում կայացնի: ՄԱԿ-ի դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ, բնականաբար, համահունչ է Կոնվենցիային, և այն նախկինում բազմիցս կրկնվել է ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից, իսկ վերջերս`երկու շաբաթ առաջ, Գլխավոր քարտուղարի խոսնակի կողմից, որը հաստատեց, որ ցեղասպանության հարցը պետք է որոշի համապատասխան դատական մարմինը, որքանով դա առնչվում է ՄԱԿ-ին»:  

Մի քանի խնդիրներ կան Բոզքիրի հայտարարության կապակցությամբ: Նախ, նա պատասխանեց Հայաստանի դիտողություններին ավելի շատ որպես թուրք դիվանագետ, քան որպես Գլխավոր ժողովի նախագահ՝ խախտելով ՄԱԿ-ի իր պաշտոնի չափանիշները: Սա է պատճառը, որ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը 2021 թ. մայիսի 10-ին նամակ ուղարկեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որը պետք է տարածվի որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ`մտահոգություն հայտնելով, որ Բոզքիրը «չարաշահում է» մայիսի 5-ի նիստը՝ Ցեղասպանության կոնվենցիայի «անտեղի, անցանկալի մեկնաբանություն» ներկայացնելու համար: Դեսպան Մարգարյանը նշեց, որ Բոզքիրի «անտեղի խոսքերը»․․․․  պետք է դիտարկել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ցեղասպանության ժխտման պաշտոնական քաղաքականության համատեքստում, որը հետևողականորեն առաջ է քաշում Թուրքիայի կառավարությունը, ինչը ցույց է տալիս այն փաստը, որ Բոզքիրի խոսքերն անմիջապես հանրայնացվեցին այդ երկրի պետական լրատվական գործակալությունների կողմից՝ ի աջակցություն պաշտոնական ժխտողականության: Անկասկած, Բոզքիրի գործողություններն անհամատեղելի են Գլխավոր ժողովի նախագահի  բարոյագիտության  կանոնների հետ»:

Կանխատեսելով Բոզքիրի հակասական հավատարմությունները, ՄԱԿ-ում Հայաստանի և Կիպրոսի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանը և Անդրեաս Մավրոյանիսը 2020 թ. հունիսի 2-ին համատեղ նամակ ուղարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին`առարկելով Բոզքիրի առաջադրմանը իր ներկայիս պաշտոնում:

Համատեղ նամակը, որը տարածվեց ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, հիշեցնում էր նրանց, որ Բոզքիրը ՄԱԿ-ին հավաստիացրել է. « ա) ներկայացնել բացառապես այն պաշտոնը, որտեղ նա ընտրվել է՝ հիմնվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և այն բանաձևերի, որոշումների, կանոնների և սովորույթների մարմնի վրա, որոնք պարտավորեցնում են նրան որպես Գլխավոր ժողովի նախագահ. և բ) բոլոր անդամ պետություններին ցուցաբերել հավասար վերաբերմունք՝ պահպանելով բազմակողմանիության ոգին և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որի հիմքում ՄԱԿ-ն է»:

Դեսպաններ Մարգարյանն ու Մավրոյանիսը նշել են, որ Բոզքիրին առաջադրող երկիրը՝ Թուրքիան, «սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը իր ողջ տարածաշրջանում` անընդհատ խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը և միջազգային իրավունքը, ներառյալ ՄԱԿ-ի պատժամիջոցների ռեժիմները՝ իր նկրտումներն իրականացնելու՝ տարածաշրջանային գերակայության համար: Նա դա անում է՝ իր հարևան երկրների նկատմամբ ցույց տալով հարձակողական պահվածք, ոտնձգություն կատարելով նրանց տարածքների վրա, խաթարելով նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կասկածի տակ դնելով նրանց ինքնիշխան իրավունքները և գործիքավորելով փախստականների ու գաղթականների վիճակը քաղաքական նպատակների համար: Շուրջ երեք տասնամյակ պարտադրելով և պահպանելով Հայաստանի անօրինական ցամաքային շրջափակումը՝ Թուրքիան, ըստ էության, խոչընդոտում է ծով ելք չունեցող իր հարևան երկրի տարանցումը և ելքը դեպի ծով: 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ժխտողականության Թուրքիայի համառ քաղաքականությունը և հարձակումները Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության վրա, շարունակում են անվտանգության սպառնալիք ներկայացնել Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի համար: Թուրքիան ներխուժեց Կիպրոս և գրեթե 50 տարի շարունակում է բռնազավթել նրա տարածքի ավելի քան մեկ երրորդը.  շարունակում է ժխտել դրա գոյությունը՝ պնդելով չճանաչել այն՝ միակողմանիորեն հռչակելով իր կողմից զբաղեցրած տարածքում ապօրինի, անջատողական կառույց, որին փորձում է ընդդիմանալ միակ օրինական կառավարությանը՝ չնայած Անվտանգության խորհրդի կողմից իր գործողությունների հստակ դատապարտմանը. պատասխանատու է Կիպրոսում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, որոնք շարունակում է հերքել, չնայած դատապարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից. և շարունակում է ամեն օր խախտել Կիպրոսի ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները ցամաքում, ծովում և օդում: Այս պատճառներից ելնելով է, որ մեր պատվիրակությունները դեմ են Բոզքիրի ընտրությանը «լռության ընթացակարգով» և պահանջում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրությունն անցկացվի գաղտնի քվեարկությամբ»:

Չնայած ՄԱԿ-ի իր պաշտոնը՝ Բոզքիրը հանդես է գալիս որպես Թուրքիայի ներկայացուցիչ, քանի որ նա 1972 թվականից զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ իր երկրի արտաքին ծառայությունում, այդ թվում՝ դեսպան Ռումինիայում, գլխավոր հյուպատոս Նյու Յորքում, դեսպանության առաջին քարտուղար Իրաքում և գլխավոր փոխհյուպատոս Շտուտգարտում, Գերմանիա: Նա աշխատել է նաև որպես նախարարների  դահլիճի ղեկավար և արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական նախագահներ Թուրգութ Օզալի և Սուլեյման Դեմիրելի օրոք, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարարի տեղակալ: Նա ինը տարի եղել է նաև Թուրքիայի խորհրդարանի անդամ և Եվրոպական միության գործերի նախարար:  

Մոռանալով ՄԱԿ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները՝ Բոզքիրը «պավլովյան»  հակազդեցություն ցուցաբերեց Հայաստանի ներկայացուցչի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանը: Կարևոր է նշել, որ նա աշխատելով որպես թուրք դիվանագետ մի քանի անգամ ժխտել է Հայոց ցեղասպանությունը։

2021 թ. մայիսի 5-ին Բոզքիրը կրկնեց հաճախ կրկնվող թուրքական դիրքորոշումը, որ «ցեղասպանության հանցագործությունը պետք է որոշվի իրավասու դատական մարմնի կողմից»: Նա անուղղակիորեն արձագանքեց վերջերս նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նախևառաջ, Օսմանյան կայսրությունը (այժմ՝ Թուրքիա) առաջին երկիրն էր, որը 1919-1920 թվականներին Ստամբուլում անցկացրեց հայկական կոտորածների (ցեղասպանություն եզրույթը դեռ չէր ստեղծվել) վերաբերյալ ռազմական դատավարություններ՝ մահվան դատապարտելով հայերի զանգվածային սպանությունների կազմակերպիչներին։ Երկրորդ, Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի և աշխարհի շուրջ 30 խորհրդարանների հետ միասին ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ոչ թե որպես իրավական դատավճիռ, այլ որպես ցեղասպանության հանցագործության քաղաքական հաստատում:

Պնդելով, որ «ցեղասպանությունը պետք է որոշվի համապատասխան դատական մարմնի կողմից», Բոզքիրը անտեսում է ՄԱԿ-ի սեփական գրառումները: Օրինակ՝ 1948 թ․ ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովը պատրաստեց ծավալուն զեկույց՝ մեղադրելով Թուրքիայի կառավարությանը հայկական ջարդերի իրականացման մեջ: ՄԱԿ-ի զեկույցում այս ջարդերը նկարագրվում են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ», որոնք ընդգրկում են «կառավարության կողմից իր հպատակների դեմ կատարված անմարդկային գործողություններ»։ Բոզքիրն անտեսում է նաև այն փաստը, որ ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովը 1985 թ. ընդունեց զեկույց, որում Հայոց ցեղասպանությունը նշվում էր որպես ցեղասպանության օրինակ: Ես ներկա էի այդ նստաշրջանին և ելույթ ունեցա ՄԱԿ-ի զեկույցի օգտին: Քանի որ Ցեղասպանության կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի կողմից, նրա կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը հեղինակավոր հայտարարություն է:

Բարեբախտաբար, մի քանի ամիս անց կավարտվի ՄԱԿ-ում Բոզքիրի մեկ տարվա պաշտոնավարումը։ Հանդես գալով որպես Թուրքիայի ներկայացուցիչ՝ նա փորձում է ստանալ ևս մեկ թուրքական դիվանագիտական պաշտոն, քանի որ շուտով հեռանալու է իր ներկայիս աշխատանքից:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ամերիկացի պաշտոնյաները զգույշ կլինեն, որպեսզի չբացահայտեն Աֆղանստանում զորակազմի չափը»

Հաջորդ գրառումը

Իսրայելի օդային տարածքում խփվել է Գազայից եկող անօդաչու թռչող սարք

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Միջազգային

Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, սա բացառապես նրա պատերազմն է. Զելենսկի

01/12/2025
Միջազգային

Հաջիևը նշել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում Բաքուն կշարունակի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները

01/12/2025
Միջազգային

Զելենսկին երկուշաբթի Փարիզում կհանդիպի Մակրոնի հետ

29/11/2025
Հաջորդ գրառումը

Իսրայելի օդային տարածքում խփվել է Գազայից եկող անօդաչու թռչող սարք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական