ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել էսկալացիան Պաղեստինի և Իսրայելի միջև

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ լարվածության թուլացման կոչ է անում:
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Պաղեստինի օկուպացված տարածքում և Երուսաղեմում տիրող իրավիճակով, ներառյալ Գազայի հատվածում էսկալացիայով, ինչպես նաև օկուպացված Արևելյան Երուսաղեմում իրավիճակով։ Այս արագացող սրացումը պետք է անհապաղ դադարեցվի», ասել է Դյուժարիկը:
«Իրավիճակի լիցքաթափմանն օգնելու համար բոլոր մակարդակներում շփումներ են իրականացվում ներգրավված բոլոր կողմերի հետ», հավելել է նա:
