Մայիսի 10-ինԱզգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր գլխավորած կառավարությունը կարևոր քայլեր է իրականացրել Սևանա լճի սիգի որսի վերահսկման և կարգավորման ուղղությամբ։ Բոլոր փաստերը վկայում են, որ իրականության մեջ նա հերթական ամբոխահաճո հայտարարություննէ հնչեցրել եւՍևանի ավազանի բնակիչների քվեները շահելու համարգործադիրըվտանգի տակէ դրելսիգի վերարտադրությունը և օրինականացրել ձկնագողությունը։
Տարիներ շարունակ սիգը որսացել են շրջակա բնակավայրերի բնակիչները (և ոչ միայն նրանք), ձկնորսությունը հանդիսացել է բնակչության եկամտի հիմնական, հաճախ նաև միակ աղբյուրը։ Իշխանությունները, չկարողանալով մարդկանց ապահովել այլ աշխատանքով, ուղղակի որոշեցին օրինական փաստաթղթերով թույլ տալ ձկնագողությունը։
Իսկ ինչպե՞ս օրինականացվեց ձկնագողությունը
2020 թվականին կառավարությունը թույլատրեցսիգի արդյունագործական որսը։ Սահմանվեց, որ սիգ ձկնատեսակի 2020 թվականի որսի առավելագույնը չափաքանակը 200 տոննան է, որսվող ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի անցքերով դնովի ցանցերով Մեծ Սևանի տարածքում ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար։ Սևանա լճում ձկների նախաձվադրման և ձվադրման ժամանակահատվածի՝ դեկտեմբեր-հունվար ամիսների համար, սահմանվեց խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար։ Ձկնորսական լողամիջոցների լիճ մուտք և ելքը թույլատրվեց դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից(17 տեղամաս, քարտեզի վրա նշված և համապատասխան կոորդինատներով): Որսը կազմակերպվելու էր օրվա լուսավոր ժամերին, մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու էր տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի և ձկնորսի տվյալները, մուտքի և ելքի ժամը, ստուգելու էրորսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու էրորսված ձկան քանակը։ Մատյանում գրանցված տվյալները յոթնօրյա պարբերականությամբ փոխանցվելու էին շրջակա միջավայրի նախարարություն՝ որսված ձկան քանակի շուրջ վերլուծության համար։ Որսի իրականացման գործընթացում ՇՄ նախարարության հետ կնքվել է 255 պայմանագիր՝ 2020 թվականի օգոստոսի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընդհանուր 235731 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Նույն ժամանակահատվածում, գրանցված տվյալներով,որսվել է 204491.5 կգ ձուկ:
Փաստացի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման նկատմամբ արդյունավետ հսկողութուն և վերահսկողություն գործնականում գոյություն չունի։ Շատ հաճախ ձկնորսները, ձևական ունենալով մի քանի կգ-ի թույլտվություն, որսում են տասնյակ անգամներ ավելի շատ ձուկ, իսկ լիճ մտնելու 17 տեղամասերը հիմնականում անգործության էին մատնված։
Դեկտեմբեր-հունվար ամիսներին սիգի որսն արգելված է, բայց երևանյան շուկաներում, բակերում, փողոցներում, անցումներում առանց դժվարության կարելի է Սևանի սիգ գնել։ Հատկանշական է, որ սիգի վաճառքը հիմնականում իրականացվում է արգելված եղանակով՝ փողոցային առևտրի միջոցով։ Տեղական ինքնակառավարման մարմինները, վերահսկողություն իրականացնող կառույցները կամ անզոր են պայքարելուդրա դեմ, կամանտեսում ենսոցիալական հնարավոր ընդվզումներից խուսափելու համար։
Փաշինյանի կառավարության կողմից արդյունագործական չափաքանակներ սահմանելը և թույլտվություններ տրամադրելն, ըստ շատ մասնագետների, ընդամենը օրինականացրեցինձկնագողությանմեծ մասը, և հնարավորություն տվեցին պետական բյուջե գանձել սիգի մեկ կիլոգրամի համար 65 դրամ բնօգտագործման վճարի գումարը։Արդյո՞ք իշխանությունները մտածում են, թե ի՞նչժառանգություն ենք թողնելու հաջորդ սերունդներին։
Արամ Աճեմյան