Այն գումարով, որը ՀՀ իշխանություններն իբր ծախսել են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, կարելի էր ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ Աթանեսյանը կորոնավիրուսի հետ կապված մոնիտորինգային խմբի հիմնադիրներից մեկն է:
Նա նշեց, որ մի քանի օր առաջ ներկայացվել է «Չհաջողված պայքարն իշխանության համար» ֆիլմը, որը նկարագրում է իրավիճակը: Ըստ Աթանեսյանի՝ ՀՀ իշխանությունները 202 միլիարդ դրամ (400 միլիոն դոլար) են ուղղել՝ իբր կորոնավիրուսի դեմ պայքար համար եւ կերել են այդ գումարը: «Մարդիկ հյուրանոցներում եւ հանգստյան տներում գտնվել են մինչեւ անցյալ տարվա մայիսի 19-ը: Բայց մինչեւ հիմա բյուջեից գումարներ են փոխանցվում՝ հյուրանոցներում եւ հանգստյան տներում մարդկանց պահելու համար: Հարգելի համաքաղաքացիներ, նրանք թքում են ձեզ վրա եւ հավաստիացնում, որ անձրեւ է գալիս: Միայն «Արտ լանչ»-ը (ամենամեծ մատակարարը, կային նաեւ ավելի փոքրերը) 1 միլիոն դոլար է ստացել սննդի համար: Ծառայության ինքնարժեքը երկու անգամ ցածր էր: Իսկ չէ որ 400 միլիոն դոլարով կարող էին զրահաբաճկոններ գնել բանակի համար: Կամ ՀՕՊ համակարգեր՝ հինգ հազար տղաներին զոհ չտալու համար»,- եզրափակեց Աթանեսյանը:
News.am