Հանրապետությունում ամբողջական լոքդաունի չեղարկումից հետո թուրքական հյուրանոցները չեն հրաժարվի all inclusive համակարգից: Այս մասին երկուշաբթի օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի ներկայացուցիչը:
«Թուրքիայում շվեդական սեղանի համակարգը չի կարող չեղարկվել, թեև հյուրանոցներում ռեստորանները կարող են փոփոխություններ մտցնել ուտեստների քանակի, բազմազանության և տեսակների մեջ: Բայց նրանք դա կարող են անել միայն տուրօպերատորների հետ համաձայնեցնելուց հետո, պատասխանել է գործակալության զրուցակիցը, երբ նրան խնդրել են մեկնաբանել ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ մայիսի 17-ին լոքդաունի ավարտից հետո թուրքական հյուրանոցները շվեդական սեղանի համակարգից անցում կկատարեն մենյուով՝ à la carte ծառայության: