ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ մայիսի 10-ին, կմասնակցի Բուխարեստի իննյակի (Լեհաստան, Ռումինիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Չեխիա) վիրտուալ գագաթաժողովին։
Դրա ընթացքում Բայդենը կհայտարարի Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում դաշնակիցների հետ սերտ համագործակցության Վաշինգտոնի ցանկության մասին: Այդ մասին նշված է ամերիկյան վարչակազմի ղեկավարի՝ կիրակի երեկոյան տարածված ժամանակացույցում: