Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնաբերվել է կապը տղամարդկանց ճաղատության և COVID-19-ի հանդեպ խոցելիության միջև

10/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ТАСС գործակալության՝ վկայակոչելով Եվրոպական մաշկաբանական և վեներոլոգիական հանրության մամուլի ծառայությունը: Ուհանում SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի բռնկման առաջին օրերից բժիշկները սկսել էին նկատել, որ վիրուսի առաջացրած հիվանդությունը շատ ավելի հաճախ է վարակում և խլում տղամարդկանց կյանքը, քան կանանց։ Սկզբում սա կապում էին այն բանի հետ, որ տղամարդկանց թոքերի բջիջները շատ ավելի մեծ քանակությամբ ACE2 ռեցեպտորի մոլեկուլներ են պարունակում, որոնք վիրուսն օգտագործում է վարակման համար, քան կանանց մոտ։ Այնուհետև մասնագետների կարծիքները կիսվեցին։ Հռոմի Մարկոնի համալսարանի պրոֆեսոր Էնդի Գորենը և նրա գործընկերները պատահմամբ հայտնաբերել են մինչ այս անհայտ բիոմարկեր, որը թույլ է տալիս առանձնացնել այն տղամարդկանց, որոնք ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ։ Մասնագետներն այդ բացահայտումն արել են՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ կորոնավիրուսի ծանր ընթացքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված տղամարդկանց 80 %-ը տարբեր տեսակի ճաղատություն են ունեցել։ Նրանք ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել 65 պացիենտներից և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանց հոսպիտալացման հավանականությունը կախված է եղել ոչ միայն նրանց մազերի վիճակից, այլև նրանից, թե որքան, այսպես կոչված, CAG-կրկնություններ են առկա AR գենում, որը պատասխանատու է տեստոստերոնի և տղամարդկանց այլ սեռական հորմոնների մոլեկուլներին բջիջների արձագանքի համար։ Որպես կանոն, որքան շատ նման հատվածներ է պարունակում AR գենը, այնքան շատ են դրա կրողները ենթարկվում ճաղատության։ Պարզվել է, որ նման կախվածություն կա նաև այդ կրկնությունների երկարության և կորոնավիրուսի ծանր ընթացքով վերակենդանացման բաժանմունք ընկնելու միջև։ Այդ կապի հստակ բնույթը դեռևս հայտնի չէ, սակայն կենսաբանները ենթադրում են, որ դրա գոյությունը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսի առանցքային «հանցակիցներից» մեկի՝ TMPRSS2 ֆերմենտի ակտիվության մակարդակը ուղղակիորեն կախված է AR գենի կառուցվածքի տատանումներից: Կենսաբանների կարծիքով, վարակի այս հատկությունը կարելի է օգտագործել ոչ միայն SARS-CoV-2-ի հանդեպ առավել խոցելի հիվանդներին հայտնաբերելու համար, այլ նաև վիրուսի դեմ պայքարելու համար՝ ճնշելով TMPRSS2- ի աշխատանքը այնպիսի դեղամիջոցներով, որոնք նվազեցնում են AR գենի ակտիվությունը: Նման նյութերով փորձարկումների առաջին արդյունքները պրոֆեսոր Գորենը և նրա գործընկերները մտադիր են առաջիկայում ներկայացնել հանրությանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Հաջորդ գրառումը

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական