ԵՄ գագաթաժողովը մտադրություն է հայտնել հրաժարվել աշխարհի պետությունների բարեկեցության՝ միայն ՀՆԱ-ի ծավալի և դրա աճի հիման վրա հաշվարկից, ասվում է Պորտուգալիայում ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ շաբաթ օրն ավարտված ոչ պաշտոնական գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում:
Ենթադրվում է, որ բարեկեցության ինդեքսը պետք է ներառի 14 չափանիշներ, որոնք, բացի զուտ տնտեսական չափանիշներից, ինչպիսին է ՀՆԱ-ն, կներառեն սոցիալական և էկոլոգիական գործոններ:
Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան հավաստիացնում է, որ այս մեթոդը կդառնա նոր տնտեսության վիճակագրական չափանիշ, «որտեղ մարդը շահից վեր է դասվում»: Արհմիությունները շեշտում են, որ ՀՆԱ-ն և դրա աճը բնակչության բարեկեցության ցուցանիշ չեն։







