Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունները քծնելով ՌԴ֊ին՝ սերմանում են հակառուսականություն. Ն. Հոխիկյան

07/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող, հաղորդավար  Նաիրի Հոխիկյանը գրում է.
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը կարևոր մոնիտորինգ էր՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ են Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսները մտածելու և խիստ մտահոգվելու կարիք ունեն։ Հայաստանում մեծ արագությամբ խորանում են հակառուսական տրամադրությունները։ Դրանք հիմնականում իրականացվում են ուղեղային կենտրոնների կողմից լավ մտածված տեխնոլոգիաներով ու կոնկրետ մարդկանց ջանքերով, բայց պակաս դեր չի խաղում ձնագնդի էֆեկտը, երբ հանրության մեջ ռուսական քաղաքականության դեմ տրամադրվողների թիվը մեծանում է ինքնըստինքյան։ Ռուսական աշխարհաքաղաքական վեկտորների և դրանց մեջ հայկական շահը զոհաբերելու մասին կխոսեմ մեկ ուրիշ անգամ։ Հիմա կարևոր է հասկանալ, թե ով է մեղավոր մեզանում Ռուսաստանի դեմ վատ տրամադրությունների համար։ Կարծում եմ՝ առաջին հերթին հենց ռուսական իշխանությունը։ ՌԴ որևէ դեսպան այդպես էլ չձերբազատվեց խորհրդային պաշտոնյայի բարդույթից և իր մեջ ուժ չգտավ դուրս գալ փողոց ու շփվել շարքային հայաստանցիների հետ։ Այնինչ ԱՄՆ կամ եվրոպական որևէ երկրի դեսպան մշտական ուղիղ կապի մեջ է մարդկանց հետ, գնում է մարզեր, նստում է բացօթյա սրճարաններում ու անիմաստ ժպտում անցորդներին։ Դա էլ է դիվանագիտություն, այլ կերպ՝ Public diplomacy (Ժողովրդական դիվանագիտություն)։ Պարզ է, իհարկե, որ դա արևմտյան պոպուլիզմ է, բայց չմոռանանք, որ ժամանակակից աշխարհում հենց պոպուլիստական գործոններն են մեծ դեր խաղում հանրությունների համակրանքը գրավելու համար։ Ոչինչ, որ դա ժամանակավոր է, ոչինչ, որ մեկանգամյա օգտագործման միջոց է, բայց ազդում է։ Բացի այդ, կարծում եմ, ՌԴ իշխանությունը պիտի դադարեցնի կայսերական բառապաշարի կիրառումը հայ ժողովրդի և Հայաստանի հետ շփվելիս։ Եթե մենք դաշնակիցներ ու բարեկամներ ենք, ապա պետք է խոսենք բարեկամաբար, հակառակ դեպքում Հայաստանը այնքան սահուն կանցնի արևմտյան գոտի, որ Կրեմլում, մեղմ ասած, անակնկալի կգան։ ՀՀ իշխանությունն էլ մի կողմից քծնում է ՌԴ-ին, բայց մյուս կողմից հանրային մակարդակում սերմանում է ռուսատյացություն։ Դա վատ հետևանքներ կունենա, և մենք նոր կորուստներ կարող ենք ունենալ։ Պետք է բանակցել և համապատասխանեցնել շահերը։Չմոռանանք, սակայն, եթե Ռուսաստանը վերջնականապես զրկվեց Հայաստանից, հաջորդ պատերազմը լինելու է Չեչնիայում ու Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետություններում՝ Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Ռուսաստանի մասնատման համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը․ դատավոր Արման Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանումների ծավալը գրեթե 0 է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025
Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանումների ծավալը գրեթե 0 է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական