Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պուտինը շնորհավորեց հրեաներին Փրկության և ազատագրման օրվա կապակցությամբ

Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս հրեաներին Փրկության և ազատագրման օրվա առթիվ: Հեռագիրը հրապարակվել է ուրբաթ օրը Կրեմլի կայքում:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված այս հրեական տոնը նշվում է աշխարհի շատ երկրներում:

«Փրկության և ազատագրման օրը (իյար 26) մտցվել է ի հիշատակ Կարմիր բանակի և դաշնակից երկրների բանակների զինվորների և սպաների մեծ սխրանքի, ովքեր ջախջախեցին նացիզմը, փրկեցին հրեաներին և ուրիշ ժողովուրդներին լիակատար կործանումից: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն», ասված է հաղորդագրության մեջ: