Ճապոնիայի կառավարությունը որոշել է մասնակցել կիբեռանվտանգության համատեղ վարժանքներին, որոնք անցկացվելու են այս տարվա աշնանը:
Վարժանքների սցենարը ներառում է պաշտպանություն պետական օբյեկտների վրա լայնածավալ կիբեռհարձակումներից, որոնք կապված են էներգետիկայի և տվյալների փոխանցման հետ, հաղորդում է РЕН ТВ-ն:
Վարժանքներին մասնակցելու են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրալիան: Ճապոնիան առաջին անգամ է մասնակցելու նման համատեղ վարժանքների: