Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զոհրաբ Մնացականյանը կապտակեր Փաշինյանին․ «Ժողովուրդ»

06/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ասաց. «Խորհրդային տարիներին Ղարաբաղում ապրում էր 40 հազար ադրբեջանցի։ Որտե՞ղ են երաշխիքները, որ 40 հազար ադրբեջանցիները իրենց հերթին չէին ցանկանա ինքնորոշվել»։

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Գեւորգ Կոստանյանի հետ։ Նա հայտնեց, որ Ազգային ժողովում վարչապետի ԺՊ-ի՝ ադրբեջանցի փախստականների Արցախ վերադարձի վերաբերյալ արած հայտարարությունը կարող է հունից հանել նույնիսկ այն մարդկանց, որոնք արդեն պիտի որ սովորած լինեին նրա կեղծիքին: «Ըստ էության, ԺՊ-ն այս անգամ էլ փորձում է ադրբեջանցի փախստականներին հրավիրել իրեն օգնության՝ իր աթոռը պահպանելու համար,- ասաց Կոստանյանը՝ շարունակելով։

-Փախստականների հնարավոր վերադարձի հարցը վաղուց քննարկման առարկա է եղել նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդեմ Ադրբեջանի» գործերի կատարման շրջանակներում: Այս քննարկումներին ինձ հետ միասին մասնակցել են նաեւ նախկին արտգործնախարար Զ. Մնացականյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Է. Բաբայանը, ինչպես նաեւ ԵԽ-ում Հայաստանի ներկայիս դեսպանը: Քննարկումները եղել են առարկայական, թե ինչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, ինչ պայմաններով եւ որ բնակավայրեր կարող են վերադառնալ ադրբեջանցի փախստականները եւ Ադրբեջանի կողմից ինչպիսի պարտավորություններ ստանձնելուց հետո:

Ամենակարեւորը` այս գործընթացը պետք է իրականացվեր Արցախի իշխանությունների ուղղակի ներգրավմամբ ու մասնակցությամբ, իսկ ծագած վեճերը պետք է լուծվեին Արցախի դատարանների կողմից: Ի դեպ, նույնկերպ քննարկվում էր նաեւ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ՝ Գետաշեն, Արծվաշեն, Գյանջա, Բաքու եւ այլ բնակավայրեր հայ փախստականների վերադարձի հարցը: Հայ փախստականների վերադարձը Ադրբեջան եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը Արցախ քննարկվում էր մեկ ընդհանուր փաթեթեում:

Սակայն այս հարցում նույնպես, ինչպես մնացած բոլոր ոլորտներում ԺՊ-ն եւ իր իշխանությունը, բացի նահանջից եւ կապիտուլացիայից, ուրիշ ոչինչ չարեց: Ինչպես արդեն նշել իմ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում, Նախարարների կոմիտեում 2020թ հունվար-փետրվարի նիստին այս հարցը Նիկոլի կողմից ամբողջովին տապալվել է: Կարծում եմ՝ Ազգային ժողովում Նիկոլի վերջին ելույթից հետո նույնիսկ խիստ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանին այլ բան չէր մնա անելու, քան ապտակել Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ փաստերը կեղծելու, անամոթաբար խեղաթյուրելու համար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 06․05.21թ. համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի բան նրանց հաստատ միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Լավրով․ ՌԴ-ն քննարկում է Հայաստանին Սպուտնիկ V-ի 1 մլն չափաբաժին մատակարարելու հնարավորությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Լավրով․ ՌԴ-ն քննարկում է Հայաստանին Սպուտնիկ V-ի 1 մլն չափաբաժին մատակարարելու հնարավորությունը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական