«Ալհուրա» հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիան մտադիր է Իրաքի տարածքում՝ Իրաքյան Քրդստանում կառուցել ամենամեծ ռազմաբազան: Ենթադրաբար, բազան նախատեսված է լինելու արգելափակել Հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններում մարքսիստական ՔԱԿ (PKK) կազմակերպության ահաբեկիչների տրանսպորտային ուղիները: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի տարածքում գործում են Թուրքիայի 37 ռազմական օբյեկտներ, այդ թվում նաև Բաշիկում տեղակայված ռազմաբազան, որտեղ վերապատրաստվում են քուրդ փեշմերգաների («մահվան գնացողներ») կազմավորումները:
Չնայած Իրաքյան Քրդստանի վարչակազմի հետ դաշնակցային հարաբերություններին, իրաքցի մի շարք պատգամավորներ իրենց բողոքն են ներկայացրել երկրում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ, և արտգործնախարարը բողոքի նոտա է հանձնել Հուլուսի Աքարի վերջերս Հյուսիսային Իրաք կատարած այցի կապակցությամբ:
@voice_of_turkey
Թարգմ․՝ Մ․Զ․
04.05.21