Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայ գերիներից ևս 3-ը վերադարձել են Երևան, նրանք արդեն Հայաստանում են

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- Sputnik Արմենիային ասել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Իսկ Արցախի ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը «Էրեբունի» օդանավակայանում հավաքված լրագրողներին ասել է, որ գերիների վերադարձը հնարավոր է դարձել բացառապես Ռուսաստանի իշխանության, պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ։

Բաքվից Երևան վերադարձած տղաներին տեղափոխել են բուժկենտրոն, որպեսզի նրանք համապատասխան բուժզննում անցնեն։

@ArmeniaSputnik