Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները այսօր Լոնդոնում կայացող լիագումար նիստում կքննարկեն Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Իրանի հետ հարաբերությունները:
Բացի դրանից, նրանք կանդրադառնան Մյանմայի ճգնաժամին, Լիբիայում, Եթովպիայում, Բելառուսում տիրող իրավիճակին, Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերաբերող թեմաներին, գրված է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Նախարարները մտադիր են քննարկել «ՌԴ շարունակական թշնամական գործողությունները»: Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարներից և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարից բացի միջոցառմանը մասնակցելու են ՀԱՀ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի ներկայացուցիչներ: