Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ջորջիայում պտտահողմի հետևանքով կա 2 զոհ

Առնվազն երկու մարդ է զոհվել Ջորջիա նահանգում պտտահողմի հետևանքների պատճառով: Այս մասին երկուշաբթի իր կայքում հայտնում է USA Today թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Դեպքերից մեկը հաստատվել է Ատլանտայի մերձակայքում, իսկ մյուսը՝ Հյուսթոն շրջանում: Երկուսն էլ մահացել են քամու ճնշման տակ ծառերի ընկնելու պատճառով: