ԱՄՆ-ը և «Թալիբան» արմատական շարժումը քննարկում են ոչ թե սեպտեմբերի սկզբին, այլ ամռան կեսերին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է TOLOnews հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:
Հեռուստաալիքի համաձայն՝ ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների բանակցությունները վերաբերում են մինչև հուլիսի սկիզբը Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման ավարտին:
Մի աղբյուր նշում է, որ «Թալիբան» շարժումը համաձայն չի եղել սեպտեմբերին ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետի հետ, ուստի «այդ ժամանակահատվածի կեսերին պետք է սահմանվի նոր ժամկետ»: