Բլինկեն․ Բայդենի վարչակազմը չի փորձում զսպել կամ կանխել Չինաստանի աճը

Ներկայիս ամերիկյան վարչակազմը չի փորձում զսպել կամ կանխել Չինաստանի աճը, Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամլո ասուլիսում հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մեր նպատակը չէ՝ փորձել զսպել Չինաստանը կամ կանխել Չինաստանի աճը: Այն, ինչ մենք փորձում ենք անել, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանումն է, որում մեր երկրներն այսքան տասնամյակների ընթացքում բազմաթիվ ներդրումներ են արել՝ ի շահ, ես կասեի, ոչ միայն մեր քաղաքացիների, այլև ամբողջ աշխարհի մարդկանց, ներառյալ, ի դեպ, Չինաստանի», Բլինկենի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։
