Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Զախարովան խոսեց ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության ռազմավարության մասին

Վաշինգտոնը փորձում է գերիշխել Մոսկվային՝ զսպելով Ռուսաստանի զինված ուժերի միջուկային ներուժը: Այս մասին նշված է գերատեսչության կայքում ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

«Նույն շարքում են ամերիկացիների կողմից ռազմա-տիեզերական կարողությունների զարգացումը և ոչ միջուկային «արագ և բարձր ճշգրտության հարվածով» զենքի ստեղծումը», հավելել է Զախարովան:

Նա շեշտել է, որ Մոսկվան իր առջև խնդիր է դնում «անկոնֆլիկտ համակեցության»՝ պահպանելով ուժերի հավասարակշռությունն ու ռազմավարական կայունությունը: Ռուսաստանի արտգործնախարարությունը դեռ չգիտի, թե զենքի վերահսկման ինչպիսի մարտավարության է հետևելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, բայց այդ հարցերը քննարկելու պատրաստակամության ազդանշաններ արդեն կան: