Մահացել է ամերիկացի դերասանուհի Օլիմպիա Դուկակիսը, հաղորդում է ABC News-ը: Նա 89 տարեկան էր։
Դերասանուհին մահացել է շաբաթ առավոտյան Նյու Յորքի իր տանը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։
Կինոյում Օլիմպիան սկսել է նկարահանվել 1960-ականների կեսերից։ Նա մեծ ճանչում է գտել 1987թ․-ին «Լուսնի իշխանությունը» ֆիլմի թողարկումից հետո, որտեղ խաղացել է Ռոուզ Կաստորինին: Այդ դերը նրան միաժամանակ բերել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում երկու մրցանակ՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս»: