Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները այլևս կարիք չեն ունենա ՊՇՌ թեստ հանձնել Հայաստանից մեկնելու կամ Հայաստան ժամանելու համար:
📎 Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ փոփոխություն է լինելու կարանտինի որոշման մեջ։