Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կձևավորվի չեզոք գոտի` սահմանային շերտ. ԱԱԾ տնօրենի տեղակալ


💬ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում մեկբանաեց Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակը։

▪️Սյունիքում ռազմաքաղաքական իրավիճակը չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր ու վտանգներ չի պարունակում։

▪️Կա սահմանի հստակեցման հարցերով զբաղվող հանձնաժողով,  որի աշխատանքների մեջ է մտնում նաև չեզոք գոտու` սահմանային շերտի ապահովումը։

▪️Սահմանի ղջ երկայնքով, ընդ որում` ոչ միայն Սյունիքում, պաշտպանական զորքերը թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի կողմից դեռ դիրքավորված են մնում։

▪️Ամեն պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին։

Թե երբ դա տեղի կունենա սահմանի վերջնական հստակեցումն ու կարգավորումը, Ստեփան Մելքոնյանը դժվարացավ հստակեցնել` նշելով, որ դա կախված է նաև մեր հարևանների վարքագծից։ Բայց, որ իրավիճակը կկարգավորվի, ԱԱԾ փոխտնօրենը լավատես է ու նույնը հորդորում է նաև լրագրողներին։

@ArmeniaSputnik