Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չլինի Սյունիքը, ապա տապանաքար պետք է դնենք Հայաստանի Հանրապետության վրա». Քաջարանի համայնքապետ

27/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, և նրան նոր մեղադրանք են առաջադրել՝ իբրև նա կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում: Փաստաբան Երվանդ Վարոսյանի պնդմամբ՝ գործի նյութերին ծանոթանալուց հետ իրենց համար պարզ է դարձել, որ նման դեպք տեղի չի ունեցել, իսկ եթե անգամ նման առևանգում եղել է, ապա բացարձակ անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի համայնքապետը դրա հետ: Համայնքապետի շահերի պաշտպանը նաև ընդգծեց, որ նոր մեղադրանք առաջադրվել է վերջերս Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից հետո, որտեղ նա արժանացել էր «ջերմ» ընդունելության: Իսկ Մանվել Փարամազյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ սյունեցիները պատերազմի հետևանքների անմիջական կրողներն են, և նրանք ցանկանում են ունենալ այնպիսի իշխանություն, որը կարող է լուծել ստեղծված խնդիրները:

«Պետք չէ էդ ամեն ինչը նստել խոսել, վերլուծել, խնդիրը հետևյալն է, սյունեցիների պահանջը հետևյալն է՝ գտնել կարող ուժեր, ովքեր կարող են, վերլուծել էլ պետք չի, մտածելն ավելորդ է, գտնել լուծումներ այդ հետևանքները վերացնելու համար, ուրիշ ոչինչ: Գիտակցող ժողովուրդը, ՀՀ ցանկացած քաղաքացի, սյունեցիների և այլոց նպատակը դա է, մեր պահանջը սա է»,- ասաց Փարամազյանը:

Նա հիշեցրեց, որ ՊՆ-ն սյունեցիներին ժամանակ էր տվել իրենց զբաղեցրած դիրքերից հետ քաշվելու համար, որոնք իրենք պահել էին և միայնակ մնալու պատճառով ստիպված են եղել հանձնել, այդ պատճառով այսօր թշնամին տիրապետում է շահեկան դիրքերի:

«Այսօրվա դրությամբ այս իշխանությունը մի հատ բոմբ ա դրել Սյունյաց աշխարհի տակ, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանի Հանրապետության տակ, չլինի Սյունիքը, ապա տապանաքար պետք է դնենք Հայաստանի Հանրապետության վրա: Այդ բոմբը դրել են Սյունիքի տակ ու, մեր լեզվով ասած, էդ ֆիտիլը վառել են, ու էդ վառած ֆիտիլը գնում ա, մի օր տրաքելու ա, դա տրաքելու ա թե՛ մեր, թե՛ մեր սերնդի տակ, մենք մտահոգված ենք, սյունեցին իրավունք չունի՞ մտահոգվելու: Սյունիքը չլինի, հերթով գալու են: Կրակոց էլ է լինելու, ավելի վատ բաների էլ ենք ականատես լինելու, ու մենք պատրաստ էլ ենք»,- ասաց Փարամազյանը:

Քաջարանի համայնքապետի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները կարող են լուծել ստեղծված խնդիրները:

«ՀՀ-ում իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այս հետևանքները վերացնել, ու կան մարդիկ, ինչո՞ւ չկան: Այս իշխանության հետ, ժողովուրդ ջան, հույս չունենաք, էս իշխանությունը տանուլ տված իշխանություն է, ո՞նց կարելի է՝ այս իշխանության հետ մենք նորից ճամփա անցնենք, պետք չի սխալը նորից կրկնել, ժողովուրդն էլ պետք է էս ամեն ինչը գիտակցի: Մենք պետություն ենք կորցնում»,- ասաց Փարամազյանը:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղրիի քաղաքապետն ահազանգում է՝ տարածաշրջանի բիզնեսը խնդիրների է բախվում հարկային մարմինների ստեղծած խոչընդոտների հետևանքով. Aysor.am

Հաջորդ գրառումը

«Քաղաքական «փալասների» հետ չեն դաշնակցում». Էդուարդ Շարմազանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Քաղաքական «փալասների» հետ չեն դաշնակցում». Էդուարդ Շարմազանով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական